ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Դպրոցականները կուսանեն ցեղասպանության թեման

Դպրոցականները կուսանեն ցեղասպանության թեման
10.11.2014 | 17:45

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում վերանորոգման, արդիականացման աշխատանքներ են ընթանում: Նորոգվող սրահներից մեկը 2015-ի մայիսից ծառայելու է որպես կրթական սրահ, ուր այցելելով դպրոցականները կրթական հատուկ մեթոդով կուսանեն ցեղասպանության թեման». այս մասին Երևանի հանրակրթական դպրոցների տնօրեններ հետ հանդիպման ժամանակ ասել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ներկայացրել նաև իր հեղինակած «Հայկական ազգային խորհրդանշաններ» պատկերազարդ ծավալուն աշխատությունը, որը տպագրվել է «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ։ Գրքի հրատարակված քանակության կեսը նախատեսված է Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչպես նաև սփյուռքի հայկական դպրոցների համար։

Հանդիպմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և «Փյունիկ» հիմնադրամի պատվավոր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը:

Դիտվել է՝ 1115

Մեկնաբանություններ